0

Your Cart

No products in the cart.
Haterk Food

Welcome to Haterk Food - 100% natural products from the heart of Artsakh

loader

Բարի գալուստ Հաթերք Ֆուդ

«Հաթերք Ֆուդ»-ի մասին

Հաթերք Ֆուդ ընկերությունը զբաղվում է 100% բնական և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությամբ, վայրի հավաքով, վերամշակմամբ, մեծածախ ու մանրածախ վաճառքով, մի քանի տասնյակ ընտանիքների համար ստեղծելով ապահով, արժանապատիվ եկամտի աղբյուր, իսկ հազարավոր սպառողների` բնակական, առողջարար էկո սննդամթերքով։ 7 Տեսակի մեղրից բացի ստանում ենք նաև բնական մայրակաթ, ծաղկափոշի, ակնամոմ, թթի դոշաբ, նռան օշարակ, նռան հյութ, հոնի ու թթի չիր։
Հաթերք Ֆուդը սոցիակական ձեռնարկատիրություն է և շահույթի մեծ մասն ուղղում է սահմանամերձ համայնքների զարգացմանը, սոցիալապես խոցելի խմբերի համար ստեղծելով աշխատանքի հնարավորություններ, նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը։

10
Years of
Heritage
10
Organic
Products
10
Countries
Globally
organic-news-21

Արտադրության հիմնական ուղղությունը բնական մեղրի և մայրակաթի արտադրությունն է։ Կախված տարածաշրջանից ու ծաղկային բազմազանությունից, ստանում ենք 9 տեսակի մեղր, ամենանուրբ համերից մինչև սուր, դառը և էկզոտիկ համերի մեղրերը։

Ընկերությունն ունի 800-ից ավել մեղվաընտանիքները, որոնց մեծ մասը գտնվում են Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Գետավան ու Վանք գյուղերի մոտակայքում, իսկ մի մասն էլ Տավուշի մարզի Կոթի և Պտղավան գյուղերում, որոնք ամռանը տեղափոխվում են Տավուշի նախալեռնային շրջաններ։

Ներգրավելով միջազգային վերապատրաստում անցած մասնագետների ու համաշխարհային լավագույն փորձի հիման վրա մեր թիմը մշակել է պրոֆեսիոնալ մեղվաբուծության հեղինակային աշխատանքային տեխնոլոգիա, որի առանցքը  օրգանական մեղվաբուծությունն է, քիմիական դեղանյութերի ու հակաբիոտիկների բացառումը, հզոր տոհմային մեղվաընտանիքները և փեթակների հատուկ ստանդարտները։  Մեղվափեթակները ներկվում են օրգանական ակրիլային ներկերով, որոնք «շնչող են», չեն պարունակում ացետոն ու թունավոր նյութեր, ու չեն ազդում մեղրի որակի վրա։

2021-ին Տավուշում կառուցվել է տարածաշրջանում ամենամեծ տոհմային մայրաբուծարանը։ Միջազգային առաջատար սելեկցիոն կայանների հետ համատեղ զբաղվում ենք սելեկցիոն աշխատանքներով, ստանալով բարձր իմունիտետով ու արդյունավետությամբ օժտված Karnika և Bukfast ցեղատեսակի մայրեր։

  Կազմակերպում ենք անվճար դասընթացներ մեղվաբույծների համար, ծանոթացնում մեր աշխատանքային տեխնոլոգիային, ոլորտի արդի ձեռքբերումներին ու նոր հնարավորություններին։

Այսօր մեր արտադրանքները հաջողությամբ արտահանվում են ու պահանջված են Արաբական միացյալ Էմիրաթներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Մեր տեսլականն  է  դարձնել Հայաստանը մեղրի երկիր, Մեղրը ՝ Հայաստանի այցեքարտը, իսկ հայկական մեղրը՝  համաշխարհային հայտնի բրենդ, հայկական մեղրի համբավը հասցնելով աշխարհի սպառողներին:

meet the team

Expert Farmers

Lorem ipsum is simply free text available. Aenean eu leo quam. Pellentesque ornare sem lacinia quam venenatis vestibulum. Aenean lacinia bibendum.

Testimonials

loader

Get to know us

30 Years Agriculture Experience

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed deiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Donec scelerisque dolor id nunc dictum, interdum.

We’re popular leader in
agriculture market globally

100% բնական և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրություն

×