Ակնամոմի օգտագործումը կաթի հետ հրաշալի օգնում է մրսածության, թոքերի հիվանդության և ինքնազգացողության լավացման համար: Այն թեթևացնում է դյուրագրգռությունը, նպաստում է քնի կարգավորմանը և ազատում է հոգնածության զգացողությունից:
10 օր շարունակ 100 մլ կաթին ավելացրեք 20 կաթիլ պրոպոլիս և խմեք այն քնելուց առաջ: Բուժման կուրսը կրկնեք 4-6 ամսվա ընթացքում:
Երեխաների մրսածության ժամանակ արդյունքը նկատելի է դառնում առաջին մի քանի կաթիլների ընդունումից հետո: Մինչև 7 տարեկան երեխաներին ակնամոմի սպիրտի լուծույթը կարելի է տալ` երկու կաթիլ ավելացնելով 1/3 բաժակ տաք կաթի մեջ:
Այս դեղամիջոցն օգտակար է պանկրետիտի, գաստրիտի, ստամոքսի խոցի, երիկամների հիվանդությունների բուժման ժամանակ: Ակնամոմի սպիրտի լուծույթի կաթիլները օգտագործեք սխեմայի ցուցումներին համապատասխան:
Պրոպոլիսի կաթի հետ օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի պարունակության կարգավորմանը, բուժում է էկզեման և մի շարք այլ մաշկային հիվանդություններ, կարգավորում է դաշտանային ցիկլը:
Պրոպոլիսի կաթիլները օգնում են հոգեկան վիճակի կարգավորմանը և ազատում են վատ մտքերից: Այն նպաստում է հիվանդի լավ տրամադրվածությանը, ինչը շատ կարևոր է բուժման համար: