0

Ձեր զամբյուղը

Զամբյուղում ապրանքներ չկան։
Haterk Food

Բարի գալուստ Հաթերք Ֆուդ՝ 100% բնական արտադրանք Հայաստանի սրտից

Մեղվի մայրակաթ

22,000 ֏ - 125,000 ֏ (Կախված քաշից)

    • Իմունիտետի ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում վարակների և մրսածության հանդեպ։
    • Էներգիայի ու տոկունության բարձրացում, ուժերի արագ վերականգնում ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածությունից հետո։
    • Երեխաների աճի և մտավոր զարգացման խթանում։
    • Նյարդային համակարգի հավասարակշռում, սթրեսի նվազեցում և կենտրոնացման բարձրացում։
SKU: N/A Կատեգորիա։

Description

Մայրակաթը մեղվաբուծության ամենաթանկարժեք և եզակի արտադրանքներից է։ Այն սպիտակավուն, կրեմանման նյութ է, որը արտադրում են երիտասարդ մեղուները հատուկ գեղձերով։ Մայրակաթը ծառայում է որպես թագուհի մեղվի հիմնական սնունդ, ինչի շնորհիվ թագուհին ապրում է մինչև 5-7 տարի և ամեն օր հազարավոր ձու է դնում, մինչդեռ սովորական մեղուների կյանքը տևում է ընդամենը մի քանի ամիս։

Այն օգտակար է հետևյալ առումներով․

  • Իմունիտետի ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում վարակների և մրսածության հանդեպ։
  • Էներգիայի ու տոկունության բարձրացում, ուժերի արագ վերականգնում ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածությունից հետո։
  • Սրտանոթային համակարգի պաշտպանություն, արյան շրջանառության բարելավում և ճնշման կարգավորում։
  • Նյարդային համակարգի հավասարակշռում, սթրեսի նվազեցում և կենտրոնացման բարձրացում։
  • Նյութափոխանակության ակտիվացում, մարսողության կարգավորում և քաշի վերահսկում։
  • Երեխաների աճի և մտավոր զարգացման խթանում։
  • Մաշկի ու մազերի առողջության պահպանում, հակատարիքային ազդեցություն։
  • Հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցություն՝ օրգանիզմի պաշտպանություն արտաքին վնասակար գործոններից։

Մայրակաթը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Այն պարունակում է B խմբի վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B7, B9), որոնք կարևոր են էներգիայի, նյարդային համակարգի, մաշկի և մազերի առողջության համար։ Վիտամին C-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որը բարձրացնում է իմունիտետը, վիտամին D-ն նպաստում է ոսկորների ամրությանը, իսկ վիտամին E-ն պաշտպանում է բջիջները ծերացումից։ Միկրոէլեմենտներից առանձնանում են կալիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, ցինկը, սելենը և ֆոսֆորը, որոնք կարևոր դեր ունեն սրտի, մկանների, ոսկորների, արյան և ուղեղի առողջության պահպանման գործում։

Լրացուցիչ տեղեկություն

Քաշը

1 գ, 10 գ, 20 գ, 30 գ, 40 գ, 5 գ

×