Description
- Միածաղկային մեղրը ստացվում է նախապես ցանված մելիլոտուսի դաշտերից:
- Դասվում է բուժիչ էլիտար մեղրերի շարքին: 100 գրամը պարունակում է՝ Vit. C-2մգ PP-0.2մգ, E-0.06մգ, B1-0.02մգ, B2-0.03մգ, B4-0.03մգ, ածխաջրեր՝ 74.8գ, սպիտակուցներ՝ 0.8գ:
- Ջրիկացնում է արյունը և իջեցնում ճնշումը, կարգավորում է սրտի աշխատանքը, նվազեցնելով ինֆարկտի և ինսուլտի ռիսկը: Լավացնում է քունը
Haterk Food-ի մեղրը 100% օրգանական արտադրանք է, ստեղծված Հայաստանի մաքուր բնության կողմից։
Մեր մեղուները ապրում են էկոլոգիապես մաքուր վայրերում և սնվում են միայն բնական նեկտարով՝ առանց շաքարի կամ արհեստական հավելումների։ Մենք երբեք չենք կերակրում մեղուներին շաքարով և չենք օգտագործում քիմիական դեղամիջոցներ․ մեղուների խնամքը կատարվում է միայն բնական, օրգանական միջոցներով։
Haterk Food-ի մեղրի յուրաքանչյուր գդալը մարդու և բնության ներդաշնակ աշխատանքի արդյունք է։ Մեր մեղրը չենք ենթարկում ջերմային մշակման, որպեսզի պահպանվեն բոլոր օգտակար հատկությունները, բնական համն ու բույրը։
Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և ֆերմենտներով՝ օգնելով բարձրացնել իմունիտետը, տալ էներգիա և վերականգնել օրգանիզմի բնական հավասարակշռությունը։
Կարող եք պատվիրել առցանց կամ այցելել մեր խանութը՝ Սունդուկյան 1/4 հասցեով:
Մրցանակներ՝ Պենտավարդս Ոսկի 2022 / Միջազգային որակի նշան 2022 / MIC 4.5 ոսկի 2023


