Յուրաքանչյուր խնդիր ունի լուծում, իսկ այդ խնդիրների մեծ մասը հնարավոր է վերացնել ընդամենն օգտագործելով մեղր։
Մեղրով դիմակի օգտագործումը բուժում է բազմաթիվ մաշկային խնդիրներ, ուստի քեզ ենք ներկայացնում ինչու՞ օգտագործել ամենաաստվածային, բնական միջոցը դեմքի խնամքի համար
✔️Քանի որ մեղրը հակասեպտիկ է, այն բացում է ծակոտիները՝ հանդես գալով, որպես մաքրող միջոց և պայքարելով բշտիկների դեմ։
Մեղրի հակաբակտերիալ հատկությունները հանգստացնում և բուժում են բորբոքումներն ու այտուցները։
Բացի այդ, մեղրը մաքրում է արյունը, հեռացնում մաշկի մահացած բջիջները և ապահովում է Քեզ առողջ, փայլուն մաշկ։
✔️ Իր հակաբակտերիալ և խոնավեցնող հատկություններով՝
մեղրը ազատում է մուգ բծերից, աչքերի տակի սև շրջանակներից և պիգմենտացիայից
Մեղրով դիմակը ձիթապտղի յուղով օգնում ազատվել սպիներից
✔️ Մեղրով դիմակը հարթեցնում և խոնավեցնում է մաշկը՝ հաղորդելով լրացուցիչ սնուցում,
ինչը իր հերթին նվազեցնում կնճիռների առաջացումն ու ծերացման գործընթացը
✔️ Մեղրով դիմակը՝ խոնավեցնող բաղադրիչի համակցությամբ, (ինչպիսին է յոգուրտը) փափկեցնում և բուժում է չոր ու շերտավոր մաշկը
✔️ Շուրթերի վրա մաքուր մեղրի օգտագործումը օգնում է ազատվել չոր և ճաքճքած շուրթերից
Այն ներծծվում է և շուրթերը դարձնում է հարթ և առաձգական
✔️ Եվ իհարկե այն դարձնում է մաշկը փայլուն և անթերի