Այսօր խոսելու ենք բնական բուժիչ միջոցներից մեկի` մեղվի մայրակաթի մասին։
Ստորև ներկայացնում ենք վերջինիս օգտակար հատկությունները.
- այն մարդու օրգանիզմն ամրապնդող լավագույն դեղերից մեկն է,
- ️խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը,
- բարելավում է նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը, արյան կազմությունը (սպիտակուցներ, աղեր, էրիտրոցիտներ, հեմոգլոբին, խոլեստերին, միզաթթու),
- արդյունավետ բուժում է մինչև չորս տարեկան երեխաների հիվանդությունները (ախորժակի բացակայությունը` խանգարված սննդառությամբ և մարսողությամբ),
- այն առաջինն են օգտագործում արյուն կորցրած, ճառագայթահարված մարդկանց բուժելիս, հոգեկան, նյարդային, ներքին գեղձերի գործունեությունը կարգավորելիս, ընդհանուր և ճարպային խանգարված փոխանակությունները բուժելիս,
- մարսողական համակարգի հիվանդությունները (գաստրիտ, խոցեր, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքումներ) հիմա կլինիկաներում բուժում են հիմնականում պարսամոր կաթի օգնությամբ,
- աշխատավոր մեղուներն արտադրելով մայրական կաթ՝ դրա մեջ արտազատում են մի հորմոն, որը պատասխանատու է բջիջների վերարտադրության, դրանց անընդհատ երիտասարդացման համար: Մարդու օրգանիզմում այդ հորմոնն արտադրվում է սահմանափակ քանակությամբ: Ուստի` մեղվի մայրակաթը ծերացումը դանդաղեցնելու լավագույն միջոցներից մեկն է։