Այսօր ձեզ կներկայացնենք հետաքրքիր փաստեր մեղուների մասին։
Մեղուն կարող է տանել մոտ 50 մգ նեկտար և ընդունակ է բարձրացնել իր քաշից 2 անգամ ծանր բեռ: Նեկտարի որոշ մասը նա ուտում է թռիչքի ժամանակ, որպեսզի ուժ ունենա մնացածը տեղ հասցնելու։
Ստույգ հայտնի չէ, երբ են մեղուներին սկսել պահել տնային պայմաններում: Հնագետները պարզել են, որ հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր դեռ մ.թ.ա. III հազարամյակում: Այդ զբաղմունքը շատ հարգված էր, իսկ եգիպտական փարավոններից մեկի տիտղոսն էր «մեղուների տիրակալ»:
Մայր մեղուն երբեք չի խայթում մարդուն:
Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:
Մեղուները հոտառությամբ ընդունակ են հայտնաբերել թմրամիջոցներ և պայթուցիկ նյութեր:
Մարդկանց կողմից սպառվող սննդի մոտ 1/3-ը մեղրատու մեղուների փոշոտման արդյունքն է:
Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է մարդու համար ուտելի սնունդ:
Մեղուներն իրար հետ հաղորդակցվում են պարերի միջոցով:
Արևը կողմնացույց է հանդիսանում մեղուների համար: Ամպամած օրերին ճանապարհը գտնելու համար նրանք կողմնորոշվում են բևեռացված լույսով: